ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բարոյականության դեֆիցիտ

Բարոյականության դեֆիցիտ
05.08.2024 | 19:25

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, իրենց արձակուրդների առնվազն մի մասն անցկացրել են արտերկրում:

Ավելորդ է ասել, որ գործ ունենք բարոյականության դեֆիցիտի հետ:

Հեղափոփախական հարթակից սրանք ճամարտակում էին ժուժկալ կյանքի մասին, բայց ընդամենը տարիներ անց իրենց արած միակ «սահմանազատումը»՝ դա նրանց անդառնալի խզումն էր «երեք միլիոն վարչապետների» կենցաղից, որն իր վրա կրում է վարվող տնտեսական աղետաբեր քաղաքականության սոցիալական հետևանքները:

Էլ չասեմ, թե որտեղ պիտի գնտվեին այս իշխանության առաջին դեմքերը, ովքեր դարձան պետականակործան պատերազմի հրձիգներ, որպեսզի Արցախի փլատակների վրա խաղարկեն իրենց «անատամ պացիֆիզմը»:

Եթե նրանք Նաիրի Հունանյանի խցակիցը լինելու փոխարեն՝ Գերմանիայում, Շոտլանդիայում կամ Գերմանիայում են, ապա մեր ժողովրդի քաղաքակրթության հետ մի բան էն չի:

Սրանք գուժում են «պատերազմից հինգ րոպե պակաս» վիճակի մասին, բայց աշխարհին մեսսիջներ են հասցեագրում «անհոգ, երջանիկ» Հայաստանի մասին՝ արցախցու, կիրանցու ողբերգությունը քողարկելով իրենց հակաբնական, հակաբարոյական հրճվանքով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3865

Մեկնաբանություններ